Թուրքիայի վարչապետ, իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին իրենք են կառուցել եւ բացել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում խոսել է Թուրքիայում իրենց կողմից վերանորոգված եկեղեցիների մասին, Աղթամարի Սուրբ Խաչի վերաբերյալ հայտարարելով հետեւյալը։

«Վանի Աղթամարը մենք են կառուցել եւ բացել։ Տարսոնի եկեղեցին էլ, Սումելայի վանքն էլ մենք ենք բացել»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է ոչ թե Էրդողանը, այլ Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունին՝ 915-921 թվականներին։ Պարզապես, Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը վերանորոգվել է եւ բացվել այցելությունների համար որպես թանգարան, իսկ 2010-ից տարին մեկ անգամ թույլատրվել է պատարագ իրականացնել։