Հայկական արմատներով արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մրցաշարը սկսել է Մայամիում տարած վստահ հաղթանակով։ Նա երկու սեթերում լեհ Լուկաշ Կուբոտին հաղթել է 6։3, 6։2 հաշվով։

Այժմ Նալբանդյանը պետք է հանդիպի սերբ Վիկտոր Տրոիցկիի հետ, որը մրցաշարում 30-րդ համարի տակ է ներկայացված։