Թաթարստանի նոր նախագահ Ռուստամ Միննիխանովը մարտի 25-ին անցել է իր պարտականությունների կատարմանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մինթիմեր Շայմիեւին։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», երդման արարողությունը տեղի է ունեցել Կազանի Մեծ համերգասրահում։ Միննիխանովը երդվել է ռուսերեն եւ թաթարերեն լեզուներով։

53-ամյա Միննիխանովը, ով 1998թ. ղեկավարում է կառավարությունը, հայտնի է բարձր տեխնոլոգիաների հանդեպ իր հակումներով։ Նա Թաթարստանի նախագահի պաշտոնում հաստատվել է 2010 թ. փետրվարի 4-ին։ Միննիխանովի թեկնածությունն առաջադրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։