Ադրբեջանում գրանցվել են «խոզի գրիպով» վարակվելու դեպքեր:

Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անար Գադիրլին հայտարարել է, թե վարակվածները հուլիսի 27-ին Ֆրանսիայից եւ հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայից երկիր ժամանած Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Բաքվի եւ Գանձակի բնակիչներ:

Գադիրլին նշել է, թե վարակվածների առողջական վիճակը բավարար է, նրանք բուժման կուրս են անցնում եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ: