Քոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը եւ Լոս Անջելեսի Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մի խումբ մասնագետներ հոկտեմբերի 13-ին, ժամը 9:00-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճի ճեմասրահում կազմակերպում են «Առողջ ապագա» ակցիան:
Ակցիայի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 50 տարեկանից բարձր մարդկանց շրջանում իրենց գործիքներով անվճար հետազոտություններ եւ խորհրդատվություններ կիրականացնեն դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի եւ այլ հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ։
Նրանք հիմնարար ելույթներով հանդես կգան նաեւ Օստեոպորոզին նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովում եւ իրենց փորձը կհաղորդեն մեր մասնագետներին, կկազմակերպեն կանանց առողջությանը նվիրված մի շարք այլ միջոցառումներ։





























