Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 25-ին ԱԺ պատվո շքանշանով է պարգեւատրել Չիլիի Սենատի անդամ, Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ռիկարդո Նունեսին:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նունեսը Երեւանում է՝ մասնակցելու այս օրերին ՀՅԴ կազմակերպած «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» խորագրով միջազգային երկօրյա խորհրդաժողովին:
Հիշեցնենք, որ Չիլիի Սենատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, որն ընդունվել էր 2007թ.-ին, ներկայացրել էր Ռիկարդո Նունեսը։



















