Տոնական Երեւանի տարբեր հատվածներում, այդ թվում նաեւ Աբովյան փողոցի`Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում, կազմակերպվել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային եւ հանրապետական սիմպոզիումներում եւ պլենարներում հաղթած կամ մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակների ստեղծագործություններ: Ներկայացված աշխատանքները թեմատիկ սահմանափակում չեն ունեցել:





























