«Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քայլերթի ամբողջ ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին։
Տրամադրությունը տոնական ու ջերմ էր նաեւ տոնին համահունչ զարդարված պատշգամբներում:
Բազում երեւանցիներ տոնի անմիջական մասնակիցն էին դարձել հենց իրենց բնակարաններից:
Տոնական քայլերթի շրջանակում Մաշտոցի պողոտա-Զաքյան եւ Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում շքերթի մասնակիցներին տոնական համարներով ողջունել են նաեւ պարային խմբերը:
































