Երեւանի ծննդյան օրվա կապակցությամբ տոնախմբություն է մայրաքաղաքի բոլոր հատվածներում:

Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել նաեւ Սիրահարների այգում, ուր, սիրահարներից բացի, միջոցառմանը մասնակցելու էին եկել բազմաթիվ երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր: Այստեղ, Էրեբունի-Երեւան տոնախմբության շրջանակում,  առաջին անգամ կազմակերպվել էր «iYerevan» ֆեյսբուքյան լուսանկարների մրցույթ-ցուցադրություն: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախապես հայտարարված մրցույթին մասնակցել էին բազմաթիվ օգտատերեր, ովքեր ներկայացրել էին իրենց նկարները: Հատկանշական է, որ մրցույթին մասնակցել էին ոչ միայն երիտասարդներ, այլ նաեւ տարիքային այլ խմբերի ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրվել էին յոթ տասնյակից ավելի մասնակիցներ,  ում ներկայացրած լուսանկարները հավաքել էին անհրաժեշտ թվով «like»-եր: Ժյուրի գնահատմամբ լավագույնն է ճանաչվել Մայա Անուշավանյանի նկարը, որը ստացել էր 1124 like: 1099 like -ով երկրորդ տեղում էին Վիգեն Սանահյանի եւ երրորդ տեղում՝ 686 like -ով, Աննա Նահապետյանի ներկայացրած լուսանկարները:

Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան նվերներ: