«Էրեբունի-Երեւան 2795» տոնական միջոցառումների շրջանակներում, Երեւանում ավանդական բակային խաղեր են կազմակերպվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նարդու մրցաշար է անցկացվել մայրաքաղաքի Անգլիական զբոսայգում: Օլիմպիական մրցակարգով ընթացող մրցաշարի մասնակիցներն ուժերն են չափել խաղի ինչպես «կարճ», այնպես էլ «երկար» տարբերակներում:
Մրցաշարը տեւելու է մի քանի ժամ, իսկ լավագույն խաղացողներն արժանացել են հատուկ գավաթի եւ «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության նարդու մրցաշարի հաղթողի կոչմանը:





























