Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու՝ ԼԳԲՏ-հանրության իրավունքների պաշտպանությանն ուղղված հանրահավաքի պատճառով:
ԼԳԲՏ-հանրության բողոքի ակցիան համաձայնեցված է եղել քաղաքային իշխանությունների հետ: Նախքան հանրահավաքը նշանակված վայրում են հավաքվել են 20 կազակներ եւ ուղղափառ ակտիվիստներ՝ վրդովված նախատեսվող ակցիայից: ԼԳԲՏ-ակտիվստներին նրանց հակառակորդները դիմավորել են եկեղեցական երգերով, իսկ երբ նրանք փորձել են անցնել պուրակի կենտրոն, բախվել են կազակների եւ ազգայնականների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ոստիկանությունն առայժմ ձերբակալվածների հստակ քանակության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն անում:





























