«Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության առթիվ Հայաստանի հավաքական թիմերի հեծանվորդները մասնակցել են հեծանվավազքի ցուցադրական ելույթին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեծանվավազքը մեկնարկել է Արգիշտիի փողոցից, այնուհետ Իտալիայի փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովայի, Մաշտոցի, Իսակովի պողոտաներով հասել մինչեւ հեծանվահրապարակ:





























