Երեւանի օրվան նվիրված միջոցառումների շարքում Ազատության հրապարակում ժամը 17:00-ից մեկնարկել եւ շարունակվում է էստրադային երգերի համերգային ծրագիրը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել մանուկ կատարողներ եւ երգչախմբեր, ինչպես նաեւ հայտնի եւ սիրված երիտասարդ երգիչներ՝ իրենց պարային կատարումներով: 

Ծրագիրն առանձնացել է նաեւ իր դիսկոտեկով, որը հատկապես ոգեւորել է համերգին ներկա հարյուրավոր երիտասարդներին: