«Էրեբունի-Երեւան» տոնակատարությանն այս տարի առաջին անգամ է նաեւ շախմատային մրցումներ են անցկացվել։ Ազնավուրի հրապարակում Հայաստանի շախմատի ակադեմիայի սաները մրցակցում էին մինչեւ 10 տարեկան պատանիների բլից առաջնությունում։
Միաժամանակ հրապարակում մեկ այլ հանդիպում էր։ Երեւանի մարզատրամաբանական խաղերի պատանիների մարզադպրոցի 15 պատանի շախմատիստների հետ միաժամանակյա սեանս էր անցկացնում գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։
Ազնավուրի հրապարակում նաեւ գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի սաների ներկայացումն էր։
Հանդիպումների ավարտին մասնակիցները պարգեւատրվել են շնորհակալագրերով։






























