Մոսկվայի հարավի ոստիկանությունը Արեւելյան Բիրյուլյովոյի շրջանում 25-ամյա մարդասպանի որոնողական աշխատանքների ընթացքում  ձերբակալել են մոտ 100 օտարերկրացիների, այդ թվում եւ Հայաստանի քաղաքացու, ով դաշնային հետախուզման մեջ էր գտնվում:

Չարագործը, որին փնտրում է ոստիկանությունը, հոկտեմբերի 10-ին դանակահարել է 25-ամյա տղային ու նրա ընկերուհուն: Նրա որոնողական աշխատանքների ընթացքում ոստիկանությանը տվել են մարդասպանի լուսանկարներ, որոնք ստացվել են վերահսկողության տեսախցիկների ձայնագրություններից. դրանք տեղադրված էին շենքերի մուտքերի մոտ, որոնց մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգությունը:

Ինչպես հաղորդում է «Վեչերնայա Մոսկվան», ոստիկանները  խուզարկել են հնարավոր վայրերը, որտեղ կարող էր թաքնվել հանցագործը, այդ թվում նաեւ օտարերացիների բնակության վայրերը, սրճարանները, ռեստորաններն ու շոգեբաղնիքները: Ձերբակալել են 87 օտարերկրացու, ովքեր խախտել են միգրացիոն օրենսդրությունը, հայտնաբերվել է Հայաստանի մեկ քաղաքացի, ով գտնվում էր դաշնային հետախուզման մեջ: Բոլոր ձերբակալվածների տվյալները ստուգվել են օպերատիվ հաշվառման բազայում, վերցրել են նրանց մատնահետքերը: