ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այսօրվա դիրքորոշման հետ կապված որեւէ հակասություն չկա, որ իրավիճակից միակ ելքը Հայաստանում հնարավորինս արագ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Կան տարբեր դիրքորոշումներ, թե հետագայում ինչպես պետք է կարգավորվի ԼՂ հարցը: Դա ՀԱԿ-ի ուժն է, հզորությունը, որ տարբեր կարծիքներ կան: Հայաստանի ապագ իշխանությունն ու ապագա ընդդիմությունը գտնվում են ՀԱԿ-ում»,- նշեց Շահնազարյանը՝ հավելելով, թե ինքը չգիտի ՀԱԿ-ում փոխզիջումների կողմնակիցներն են շատ, թե՞ «Ոչ մի թիզ հողի». «Ես գտնում եմ, որ հարցը պետք է լուծվի փոխզիջման ճանապարհով: Իսկ այն ինչ կատարվում է այսօր, փոխզիջում չէ, այլ միակողմանի զիջում»:
ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ բացառեց Հայ հեղափոխական դաշնակցության հետ ԼՂ հարցում համագործակցելու հնարավորությունը, քանի որ , ըստ նրա՝ «ՀՅԴ-ն ընդդիմություն չէ: ՀՅԴ-ն պատասխանատու է վերջին 11 տարիներին կատարվածի համար եւ այսօր զբաղված է այդ պատասխանատվությունից խուսափելու գործով»:




























