Բնապահպանական պետական տեսչության հոկտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել է 1.65 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն»-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 975.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 361.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:                                                                     

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի տարածքային բաժինը  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է  200 հազար դրամ  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 17.2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 մլն դրամ գումար: