Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ավարտվել է «Ամբեր 2010» արագ եւ կույր շախմատի սուպերմրցաշարը։ Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջին տուրում հանդիպել է կուբացի շապխմատիստ Լենյեր Դոմինգեսի հետ։ Լեւոնը նրան հաղթել է 1.5։0.5 հաշվով։ Արդյունքում մեր շախմատիստը զբաղեցրել է 9-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Լեւոնը նույն մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը հավաքել են 14.5-ական միավոր եւ կիսել 1-ից 2-րդ տեղերը։