Ամերիկացի Անդրե Դիրելի հետ մենամարտում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Գերմանիան ներկայացնող հայազգի Արթուր Աբրահամին։ Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա մարտի 27-ին Դեթրոյթում։

Աբրահամի վրա արվող խաղադրույքները ընդունվում են միջինը 1.45 հաշվով (յուրաքանչյուր դոլարի դիմաց վճարվում է 1 դոլար 45 ցենտ), մինչդեռ Դիրելի գործակիցը կազմում է 2.70։