Ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրելը հերթական անգամ արտահայտվել է Աբրահամի հետ կայանալիք մենամարտի կապակցությամբ, որը Super Six World Boxing Classic-ի շրջանակներում տեղի կունենա մարտի 27-ին։
«Ամբողջ այս ընթացքում մենք լարված մարզվել ենք։ Արթուրը կտեսնի, թե որն է իսկական բռնցքամարտը։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Արթուր Աբրահամը հրաշալի հակառակորդ է, եւ ես ուրախ եմ, որ նրա հետ մենամարտելու հնարավորություն ունեմ»,- ասել է Դիրելը։



























