Ադրբեջանի ոստիկանությունը լրջորեն զբաղվում է ընդդիմադիր ակտիվիստներով:
«Ազըդլաղ» թերթը հայտնում է, որ ոստիկանությանն ընդդիմացած երիտասարդ ակտիվիստներին կանչել են Յասամալի շրջանի ոստիկանության բաժին: Ըստ տեղեկության` ներկայումս ոստիկանական բաժանմունքում են ակտիվիստներ Էմին Մանիեւը, Սերվեր Աբդուլան, Անար Աքփերովը եւ Տյուրկելը Ազերթյուրկը: Ենթադրվում է, որ նրանց հետ պրոֆիլակտիկ զրույց է անցկացվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ջամիլ Հասանլիի ցույցի ավարտից հետո մետրոյի «Ինշատչիլար» կայարանի մոտ վեճ էր ծագել ընդդիմադիրների եւ ոստիկանության միջեւ: Միջադեպի հետեւանքով ձերբակալվել էր ութ մարդ, որոնք հետո ազատ էին արձակվել:





























