Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհի 2010թ. առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու դեպքում ինքը երկրպագելու է Գերմանիայի հավաքականին, հայտնում է REGNUM գործակալությունը։
«Եթե հիշում եք, վերջին անգամ Եվրոպայի առաջնությունում Թուրքիա-Գերմանիա հանդիպման ժամանակ երկրպագուներն ունեին երկու երկրների դրոշներից էլ։ Այնպես որ, եթե գերմանացիները հասնեն եզրափակիչ, ես նրանց կերկրպագեմ»,- հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Եվրո 2012-ի ընտրական փուլում Գերմանիան խաղալու է Ադրբեջանի դեմ։




























