85 տարեկան հասակում մահացել է Գալինա Օլոյնիչենկոն՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, 60-70-ականների աստղ, համաշխարհային մակարդակի օպերային երգչուհի, Մեծ թատրոնի ավելի քան քսանհինգ տարվա պրիման: Այս մասին այսօր հաղորդել են Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի մամուլի ծառայությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: 

Օլեյնիչենկոն համաշխարհային օպերային արվեստի լեգենդ է, Մեծ թատրոնի աստղ, բազմաթիվ երգեցողության մրցույթների դափնեկիր: Նրա ձայնը հնչել է բազմաթիվ ֆիլմ-օպերաներում՝ «Իոլանտա», «Վերդիի երաժշտությունը» եւ այլն:

Մինչեւ վերջերս նա ակտիվորեն զբաղվել է իր ոլորտի մասնագիտական գործունեությամբ՝ հանդիսանալով «Նոր անուններ» ծրագրի ժյուրիի անդամ, Ժամանակակից արվեստների ինստիտուտի պետական հանձնաժողովի նախագահ: