Ոստիկանության Տարոնի բաժնում, հոկտեմբերի 13-ին, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում ավտոմեքենա է  այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.50-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված հասցեի թիվ 6/Ա տան դիմաց կայանված, 52-ամյա Արմեն Ղ.-ին ամրակցված «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենայում:

Արմեն Ղ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայից գազի հոտ է զգացել եւ հավանական է, որ հրդեհն առաջացած լինի գազի արտահոսքից:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.12-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի առաջացման պատճառները, վնասի չափը եւ հանգամանքները պարզվում են: