Ռուսաստանի Կոստրոմա քաղաքում թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող անձինք բախվել են մեքենայի՝ փորձելով ազատվելով իրենց հետեւող ոստիկաններից, հաղորդում են ՆԳՆ շրջանային վարչությունից:
Կոստրոմայի ոստիկանները ձերբակալել են հանցախմբի հինգ անդամի, ովքեր տարածաշրջանում թմրանյութ էին իրացնում: Հանցախումբը բաղկացած է ծագումով երկու վրացուց, մեկ հայից ու երկու ռուսներից: Նրանք տարածաշրջան էին ներկրում «Սփայսի» խոշոր չափաքանակներ: Ոստիկանները, անցյալ շաբաթվանից գնորդներ ձեւանալով, հետեւել են հանցագործների աշխատանքին: Գործողության ընթացքում հատուկ ջոկատայինները կանգնեցրել են Dodge Caliber-ը, ոտեղ գտնվել են կասկածյալները:
«Տեսնելով իրենց ուղղությամբ վազող ոստիկաններին՝ վարորդը արգելափակել է մեքենայի դռները եւ, հարվածելով մայթին կայանած քաղաքացիական մեքենային, փորձել է փախուստի դիմել: Քաղաքում հայտարարվել էր «Խափանում» գործողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հետապնդման ժամանակ հանցագործները փորձել են հարվածել նաեւ ոստիականական մեքենային, սակայն նրանց ձերբակալել են: Հարուցվել է քրեական գործ «Իրացման նպատակով թմրանյութերի անօրինական շրջանառում» հոդվածով:





























