ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բոկոյանիսը այցելելու է Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, NEWS.am-ին հաղորդել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից։ Հուլիսի 2-ից 3 տարածաշրջանի այցերի շրջանակներում Բոկոյանիսը կայցելի Հայաստան։ Նշենք, որ նա Երեւան կժամանի Բաքվից, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդիարովի եւ այլ պաշտոնական անձանց հետ։Հիշեցնենք, որ այցին կհաջորդի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումը, որը կկայանա հունական Կորֆու կզում՝ հուլիսի 27-ից 28-ը։