Աշխարհում զարգացող նորագույն տեխնոլոգիաների բարիքներից ետ չեն մնում նաեւ թուրք հողագործները:
Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի Մալաթիա նահանգի հողագործները արդեն բջջային հեռախոսով են ջրում իրենց հողատարածքները: Հողակտորների ջրման համար նախատեսված պոմպերին տեղադրվել է հատուկ համակարգ։ Երբ գյուղացին զանգում է, հատուկ հրահանգով միանում է ջրամատակարարումը, այնուհետ գործը ավարտելուց հետո կրկին զանգում է եւ ջուրը անմիջապես կտրվում է:
Հիշյալ համակարգից օգտվող Յարըմջահան գյուղի բնակիչ ֆահրեթին Օզդենը նշում է, որ նոր համակարգը իրենց ազատել է 7 կիլոմետր դեպի պոմպերը գնալու եւ այնուհետ այդքան ետ գալու պարտականությունից:




























