Արցախցիները դժգոհ են Զորի Բալայանի նամակից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ ինքը խոսել է իր բազմաթիվ ծանոթների հետ:

«Ասում են՝ այստեղ ժողովուրդը դժգոհ է: Ասում են՝ ի՞նչ է նշանակում, մենք անկախություն ունենք եւ մեր անկախության դեմ ինչ-որ մեկը համարձակվում է խոսել: Քանի կար, ադրբեջանցիների դեմ էին պայքարում գաղափարախոսական հողի վրա, այստեղ արդեն ստիպված են իրենց հայ համարող մտավորակնների դեմ պայքարել»,- նշեց Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, սա արցախակենտրոն մտածելակերպի բացասական հետեւանքներից մեկն է: «Մի քսան տարի է՝ ասում եմ, որ մենք պետք է լինենք հայակենտրոն: Այսինքն` Հայաստանն է, հայ ժողովուրդն է առանցքում, հայկական հարցն է, իսկ Արցախը դրա մի մասն է: Արցախակենտրոն մտածելակերպը չարիք է ամբողջ հայության համար եւ նաեւ Արցախի համար: Եթե չլիներ անկախ Հայաստանը,  չակերտավոր արցախյան բոլոր հաղթանակները չէին լինի»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը: