Զորի Բալայանը խորհրդային ինտելիգենցիայի ներկայացուցիչ է եւ, բնականաբար, նա խորհրդային արժեքների կրող է; Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Քաղաքագետի խոսքով՝ Բալայանը նամակը գրել է՝ ղեկավարվելով հենց խորհրդային մենթալիտետով:

Միաժամանակ, Բոզոյանը չի բացառել, որ Հայաստանի իշխանությունները օգտագործել են Զորի  Բալայանին, որպեսզի հասարակության մեջ հող նախապատրաստեն Մաքսային միությանն անդամակցելուն. «Դա նաեւ հաղորդագրություն էր ռուսական իշխանություններին, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը դրական է վերաբերում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին: Սակայն այդ նամակը բացասական արձագանք է առաջացրել հայ հասարակությունում; Այդ քայլը վատ էր հաշվարկված»: