Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղուն Շվեյցարիայում բավականին տարօրինակ հայտարարություն է արել հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված՝ ասելով, թե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել շարունակել «ադրբեջանական հողերի բռնազավթումը»։

Դավութօղլուն շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից ձախողած հայ-թուրքական արձանագրություններին, անհասկանալի բաներ ասելով՝ փորձել պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա։

Դավութօղլուն չգիտես որտեղից պնդել է, թե հայ-թուրքական հարաբերությունններն այս պահին ավելի լավ վիճակում են քան 10 տարի առաջ, երբ ոչ 10 տարի առաջ կար հարաբերություն, ոչ էլ՝ հիմա։   «Երանի ավելի լավ լիներ»,-ասել է Դավութօղլուն։

«Հայաստանի հետ 2009 թվականին ստորագրեցինք արձանագրություններ։ Բայց Հայաստանի ՍԴ-ն  «ադրբեջանական հողերի բռնազավթումը» շարունակելու որոշում կայացրեց»,-ասել է Դավութօղլուն։