Ղարաբաղյան հարցը չի կարող բանակցային գործընթացի առարկա դառնալ, քանի որ հարձակվող եւ տուժող կողմի հետ երբեք բանակցություններ չեն տարվում: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, այս մասին հայտարարել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
«Մենք պետք է Ադրբեջանի լիակատար եւ անառարկելի կապիտուլյացիա պահանջեինք, դա է միջազգային ռազմական դիվանագիտության հիմնական օրենքը: Բանակցային գլխավոր կողմը պետք է Ղարաբաղը դառնա, իսկ Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից», - ընդգծել է Դավիթ Հակոբյանը:
Անվտանգություն եւ տնտեսական զարգացման հեռանկարների համատեքստում խոսելով Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի սկսած գործընթացի մասին՝ նա նշել է. «Մենք դեպի Ռուսաստանն ենք գնում ոչ որպես ստրուկներ, այլ ՝ հավատարիմ մնալով հետեւյալ սկզբունքին. առանց իրար մենք ոչինչ ենք, միասին՝ ամեն ինչ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























