Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կարճաղբյուր գյուղի տարածքում ծառայություն կատարելիս 1950 թ. ծնված Ժորա Գ.-ի տան բակից հայտնաբերել են երկու բարդի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ժորա Գ.-ն հայտարարել է, որ նշված ծառերն առանց համապատասխան թույլտվության Կարճաղբյուր գյուղի հարակից անտառից հատել է որդին` 1982 թ. ծնված Ավետիք Գ.-ն:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: