Օրերս ձերբակալվել են իրավապահ մարմինների երկու աշխատակից՝ համարներում կիրառելու համար կաշառք պահանջելու համար:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության 6-րդ վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բռնել են քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման Արմավիրի բաժանմունքի երկու աշխատակցի՝ Ալեքսանդր Խաչատրյան եւ Սահակ Հարությունյանը:
Նրանք մի քաղաքացուց, ով դատապարտվել էր Քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով, 4 հարյուր հազար դրամ կաշառք են պահանջել՝ համաներումը նրա նկատմամբ կիրառելու համար: Ոոստիկանությունից փորձեցինք մանրամասներ ճշտել, որտեղից ասացին, որ նրանք ձերբակալված են, նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:





























