Մարտի 29-ին «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում «Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեմայի շուրջ: Ամենամյա այս միջոցառումը, որն այս տարի Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ, նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը և քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել և ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը:

Կլոր սեղանի ընթացքում կքննարկվի նաեւ, թե ինչպես է հնարավոր ապահովել տարբեր պլատֆորմների համատեղելիությունը մեկ ընդհանուր համակարգում: «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը տեղական մասնագետներին կներկայացնի, թե ինչ գործիքներ և մոտեցումներ կարելի է կիրառել համակարգերի փոխհամատեղելիության համար:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական կառույցների, տեղական և միջազգային ընկերությունների նեկայացուցիչներ և փորձագետներ:

Կլոր սեղան քննարկումը տեղի կունենա մարտի 29-ին ժամը 9:30-13:00 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում, որից հետո ժամը 13:15-ին տեղի կունենա ճեպազրույց լրագրողների հետ: Ճեպազրույցին կմասնակցեն «Մայքրոսոֆթ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ստանդարտների պատասխանատու Անդրեա Ֆուխբերգերն ու «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: