«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 15-ին ամերիկյան դոլարի առուվաճառք տեղի չի ունեցել: Դոլարն առաջարկվել է 407 դրամով` զգալիորեն ավելի էժան, քան երեկվա միջին բորսայական գինը (1 դոլար/408 դրամ): Սակայն նույնիսկ 407 դրամով առաջարկի դեպքում գնորդ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր գնվել է առավելագույնը 406, վաճառվել 408 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն եւ դոլարն այսօր համեմատաբար կայուն վարքագիծ են դրսեւորել: Եվրոն սակարկվում է 1.3571 դոլարին մոտ: ԱՄՆ Սենատի մեծամասնության լիդեր Հարրի Ռիդը երեկ հայտարարել է, որ մեծ առաջընթաց կա բյուջեի վերաբերյալ բանակցություններում, ինչն էլ նպաստել է փոխարժեքի կայունացմանը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.2676 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: