Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում «Երեւան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով կազմակերպվել է «Ֆինանսական շրջագայություն»:
Ի տարբերություն ամենօրյա ճանապարհային քարտեզի՝ շրջագայության ընթացքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հատուկ կանգառներում կայանելով փոքր էքսկուրսներով ծանոթանալու ֆինանսական տարբեր կազմակերպությունների գործունեությանը:
«Երեւան Սիթի Տուր»-ի ավտոբուսներով անվճար «Ֆինանսական շրջագայություն» իրականացնելու համար մասնակիցները նախապես գրանցվել են: Նման շրջագայություններ կիրականացվեն նաեւ առաջիկա օրերին:
































