Գիտության երիտասարդականացումը շատ կարեւոր է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի համար: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտարարել է Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ հանդես գալով Ակադեմիային 70-ամյակին նվիրված տոնական երեկոյի ժամանակ:
«Մեր աշխատանքում կարեւոր ուղղվածություններից մեկը երիտասարդ գիտաշխատողներն են: Այդ աշխատանքի շրջանակում վերականգնվել է Ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհուրդը: Երիտասարդ գիտնականների մասնակցությամբ անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ ու գիտաժողովներ: Թեեւ մասամբ, բայց լուծվել է նրանց բնակարանային հարցը»,- հայտարարել է Ռ.Մարտիրոսյանը: Նա նշել է, որ 2013թ.-ի սկզբից երիտասարդ գիտնականներին բաժին է հասնում գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի 29 տոկոսը, ինչը բավական լավ ցուցանիշ է:
Նա հավելել է, որ այդ նպատակով ակադեմիան ակտիվ համագործակցում է գիտական կադրերի դարբնոցների՝ բուհերի հետ: «Նրանց հետ համատեղ մենք պարբերաբար անցկացնում ենք միջոցառումներ ու հետազոտություններ: Բացի այդ, Հայաստանի գիտատեխնիկական զարգացման գործում պետության դերի բարձրացման հետ կապված, մեր երկրում վերափոխվում է բարձրագույն կրթական համակարգը: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին ու հնարավորինս փորձում օգնել դրան»,- հայտնել է Ռ. Մարտիրոսյանը:





























