Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների կանոնակարգող խորհուրդը դատապարտել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Առնո Մոնտեբուրի արած հայտարարությունը Թուրքիա կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքւ շուրջ իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ը:

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների կանոնակարգող խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Առնո Մոնտեբուրը հայտարարել է, որ Ֆրանսիան ցանկանում է այդ երկրի հետ սկսել «նոր հարաբերություններ անտեղի հուզումներից հետո, որոնք թունավորել են նրանց հարաբերությունները»:

Լարվածության այս անուղղակի ակնարկով, որը ծագել է Բուայեի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից հետո, արդյունաբերության նախարարը ձեւացրել է, թե մոռացել է, ինչպես էին թուրքական իշխանությունները այդ ընթացքում զազրելի կերպով Ֆրանսիային ու նրա ժողովրդավարական կառույցներին շանտաժի ենթարկում, որպեսզի կանխեն այդ բնագավառում նման օրենսդրության ընդունումը:Նման մութ ձեւակերպումը, որը կարող է ենթադրել, թե մեր երկիրը հրաժարվում է պայքարել շէրդողանի կառավարության օգտին ժխտման տարերային աղետի դեմ, լիովին հերքում է բոլոր սկզբունքները, որոնք այս հարցում պաշտպանում է Սոցիալիստական կուսակցությունը»:Այնուհետ կազմակերպությունը հույս է հայտնում, որ Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ համագործակցությունը կնպաստի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը, այլ ոչ թե հակառակը:

«Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների կանոնակարգող խորհուրդը նշում է, որ այդ կառավարությունը հարաբերություններ է զարգացնում ռեվիզիոնիստական պետության հետ, որը 20-րդ դարում առաջին ցեղասպանության մեղսակիցն ու հովանավորն է: Սակայն, ծայրահեղ դեպքում, թող այդ հարաբերությունները, որից օգտվում է Անկարան, օգնեն Թուրքիային դնել արդարության ու ճշմարտության ճանապարհին, այլ ոչ թե ստորացնեն Ֆրանսիային մարդու իրավունքների ու տարրական բարոյականության բացակայությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: