Վանաձորում սպանված 15-ամյա տղայի բարեկամները դժգոհ են Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներից, որտեղ դեպքից հետո տեղափոխվել է Դավիթ Հովակիմյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ասվում է, որ տղային անմիջապես չեն վիրահատել` հարազատներից որեւէ մեկի ստորագրությունը պահանջելով:

Վիրահատող բժիշկ Գոքորյանը չհերքեց, որ հարազատի ստորագրություն է պահանջել վիրահատության համար, բայց նաեւ ավելացրեց, որ այն սկսել է` հարազատների համաձայնությանը չսպասելով: Ինչ վերաբերում է բժիշկների ենթադրյալ մեղավորությանը, ապա վստահ է, որ դատաբժշիկների եզրակացությամբ ամեն ինչ պարզ կդառնա:

Սակայն, ինչպես հավաստեց ԲԿ տնօրենի բուժգծով տեղակալը, տղան ԲԿ է ընդունվել ժամը մոտ 19.30-ին, իսկ վիրահատությունը կատարվել է 21.30-ին, երբ հայտնաբերվել է  շարունակվող արնահոսություն՝ այդուհանդերձ պպնդելով, թե վիրահատույունը չի ուշացվել, արվել է ժամանակին»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):