Մոսկովյան Արեւելյան Բիրյուեւոյում դանակի բազմաթիվ վնասվածքներով տղամարդու դիակ են գտել: Սպանվածը Ուզբեկստանի քաղաքացի է:
Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը՝ հոկտեմբերի 15-ին Ցարիցինո եւ Պոկրովսկայա կայարանի հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Կուրսկայա երկաթուղու անցումի վայրում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայրում ոստիկանները գտել են Ուզբեկստանի քաղաքացուն՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատել են սպանության փաստը, բայց մանրամասներ չեն հայտնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, Բիյուեւոյում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, երբ հայտնի է դարձել ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շչերբակովի սպանության մասին: Կատաղած ամբողջը հարձակվել էր կովկասցիներին պատկանող կրպակների ու խանութների վրա, ծեծի ենթարկել նրանց: Կալանավորվել է 400 մարդ:
Հոկտեմբերի 15-ին զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել մետրոյի «Պրաժսկայա» կայարանի մոտ: Ազգայնականների հավաքը նախատեսված էր ժամը 19:00-ին, որի մասին հայտարարվել է սոցցանցերի միջոցով: Հավաքից հետո ակցիայի մասնակիցները նախատեսում էին երթ անցկացնել դեպի Բիրյուլովոյի շրջան: Ակցիայի նախաշեմին փակվել էին «Պրաժսկի գրադ» եւ «Պրաժսկի պասաժ» առեւտրի կենտրոնները, որոնք գտնվում են մետրոյի կայարանի մոտ:
Հավաքին մասնակցելու կոչը հրապարակվել է համացանցում այսպես կոչված «Ռուսական ցասումի օրվա» կազմակերպիչների անունից:





























