Ծաղկաձորում հոկտեմբերի 16-ին մեկնարկել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ անվանգության մարմինների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը (ֆոտոռեպորտաժ):

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ՌԴ պատվիրակությունները: Որպես դիտորդներ նիստին ներկա են եղել Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, ԱՊՀ այլ մարմինների ներկայացուցիչներ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի գնահատմամբ՝ նիստը տարածաշրջանում եւ աշխարհում ընթացող գործընթացների բարձր դինամիզմի մթնոլորտում է ընթանում:

ԱԱԾ տնօրենն ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը, որում վերջինս ողջունել է նիստի մասնակիցներին եւ մաղթել բեղուն ու կառուցողական աշխատանք:

Ընդգծենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցում: Նիստը Հայաստանում անցկացվում է չորրորդ անգամ: Նախորդ անգամ Հայաստանը նիստն ընդունել է 1998, 2003, 2008 թթ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am