Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովի բաճկոնի գրպանում  իրավապահներն Ադրբեջան մեկնող ավտոբուսի տոմս են գտել:

Կասկածյալը մտադիր է եղել Մերձմոսկվայից հեռանալ ժ. 18:00-ին, սակայն ձերբակալվել է հոկտեմբերի 15-ի ցերեկը՝ ավտոկայանում:

Ձերբակալման պահին նա զբոսնում էր քաղաքային այգում՝ սպասելով ավտոբուսի մեկնելու ժամին: ՆԳՆ Մոսկվայի քրեական հետախուզության օպերատիվ-հետաքննական 1-ին մասի պետի տեղակալ Բորիս Յակովչենկոյի խոսքով՝ Մոսկվա մեկնելու ընթացքում Զեյնալովն արդեն ամբողջությամբ խոստովանել էր արարքը եւ զղջացել:

 Եգորի ընկերուհին, ում աչքի առաջ կատարվել էր սպանությունը, ճանաչել է մարդասպանին, հայտնում է Life News-ը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին իրավապահները Մերձմոսկվայում կալանավորել էին Օրհան Զեյնալովին, որին Եգոր Շչերբակովի սպանության մեջ են կասկածում:

Նրան սպանության գործով որոնում էին եւ Ռուսաստանում, եւ Ադրբեջանում: Ավելի Ըստ ոստիկանության՝ նա 10 տարուց ավելի  է Մոսկվայում էր եւ աշխատում էր Բիրյուլեւոյի բանջարեղենների վաճառակետում: