Ֆիլիպինյան կողմի առաջարկով Հայաստանն ու Ֆիլիպինները հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կկնքեն:
Նմանատիպ միջկառավարական համաձայնագրեր գործում են ՀՀ-ի եւ որոշ ԱՊՀ անդամ պետությունների միջեւ, ինչը հեշտացնում է փոխհամագործակցությունը հարկային մարմինների միջեւ: Ներկայումս համաձայնեցման փուլում են գտնվում նմանատիպ համաձայնագրեր նաեւ Արգենտինայի եւ Ավստրալիայի կառավարությունների հետ:
Համաձայնագիրը ենթադրում է տեղեկատվության տրամադրումն ըստ հարցման, հարկայինն ստուգումներում մյուս երկրի ներկայացուցչի ներգրավման հնարավորություն եւ այլն:





























