Զորի Բալայանի հրապարակած նամակը Զորի Բալայան հրապարակախոսի նամակը չէր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ ահնդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ ինքը տեսնում է, որ տարվում է հստակ քաղաքականություն:
«Ես տեսնում եմ, որ մտավորականության մի հատված փորձում է անկախության գաղափարը նսեմացնել, եթե անգամ հասարակության մի մասը նրանց ընդունում է որպես պալատական մտավորականներ: Ինձ համար անընդունելի է, երբ քաղաքական գործիչն ասում է, թե Հայաստանը առանց Ռուսաստանի չի կարող գոյատեւել: Հայաստանի զարգացման ճանապարհը իր անկախության մեջ է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հասարակության մի մասն ասում է, որ նամակն ուղղորդված է երկրորդ նախագահի կողմից, մի հատված էլ՝ Ռուսաստանի: «Համենայնդեպս, այս պահին ներկայիս վարչախմբի կողմից էլ հակազդեցություն չեմ նկատում: Տեսեք Զարուհի Փոստանջյանը մի հարց տվեց, իշխանությունները նրա հարցով ինչպիսի հակազդեցություն ցույց տվեցին: Բայց այս նամակից արդեն մի քանի օր է անցել, բայց հակազդեցություն չկա: Շատ ուրախ եմ, որ ԼՂՀ նախագահն իր բացասական կարծիքը հայտնեց»,- նշեց ընդդիմադիր գործիչը եւ ավելացրեց, որ իշխանություններն անպայման պետք է հակազդեցություն ցույց տան:
Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատմաբան լինելով հանդերձ հստակ պատասխան չի տվել: «Սվաղեց անցավ»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:





























