Հայաստանի ընդդիմությունն այսօր թույլ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ դրա պատճառներից մեկը միասնականության բացակայությունն է, նաեւ սուղ ֆինանսները:
«Միաժամանակ մեր քաղաքացիները շատ լավ տեսնում են, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ: Բացի այդ, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը հասարակական մեծ բողոքի առկայության պայմաններում հասարակական մեծ աջակցություն չի ունենում: Մեր քաղաքացիներն իհարկե բողոքավոր են, բայց, ցավոք սրտի, սպասում են, որ կամ ինչ-որ մեկն իրենց փոխարեն պայքարի, կամ էլ մի այնպիսի համախմբում լինի, որ բոլորը մասնակցեն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























