Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփոխհատուցի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերը;
Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Ազատ Գասպարյանի այրի Սուսաննա Վարձիգուլյանին կտրամադրվի 2,27 մլն դրամ՝ բյուջեի պահուստային ֆոնդից:
Ա. Գասպարյանը մահացել է օգոստոսի 2-ին՝ 69 տարեկան հասակում:





























