Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մոսկվացիներին հավաստիացրել է, որ ապօրինի միգրացիայի եւ այդ բնագավառում հանցագործությունների դեմ պայքարը կշարունակվի:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի իշխանությունների ու ոստիկանության համար  միանգամայն ընդունելի է ապօրինի միգրացիայի ոլորտում կարգուկանոն հաստատելու վերաբերյալ մոսկվացիների պահանջը:

«Եգոր Շչերբակովի սպանությունը ծանր հանցանք է, բայց այն չպետք է սադրիչների կողմից խռովություններ եւ ավերածություններ հրահրելու առիթ դառնա», - ասել է Սոբյանինը:

Քաղաքապետը հավելել է, որ Բիրյուլեւոյի բանջարեղենի վաճառակայանը փակվել է եւ հազիվ թե կրկին բացվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, Բիրյուլեւոյի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանությունը խռովությունների եւ ավերածությունների պատճառ էր դարձել: Մոտ 400 մարդ ձերբակալվել էր: Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունը Մերձմոսկվայում ձերբակալել էր սպանության կասկածյալ, Ադրբեջանի բնակիչ Օրհան Զեյնալովին: