Երեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան, մթերային խանութից ծուխ է նկատվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 1/1 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին, մարվել` 08.53-ին:
Այրվել է խանութի կախովի առաստաղը՝ 8 քմ մակերեսով եւ ծխախոտների վահանակը:





























