Երեւանի Վարդանանց փողոցի թիվ  24 շենքի մոտ, hոկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: