Երեւանի Պռոշյան փողոցում, հոկտեմբերի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 8 երթուղու միկրոավտոբուսը  բախվել է  «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-32213»-ի վարորդը  մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: